ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 94 ՏԱՐԵԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն էր. երաժիշտը կդառնար 94 տարեկան:

 

Ջիվան Գասպարյանը, որը ծնվել է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում, մորը կորցրել է վաղ տարիքում, եւ քանի որ հայրը մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին, երաժշտի մանկությունն անցել է որբանոցում:

Դուդուկի հանդեպ սերը մանկուց է սկսվել, եւ դեռեւս վեց տարեկանում, առանց կրթություն ստանալու, Ջիվան Գասպարյանը սկսել է նվագել: 1947 թվականին երիտասարդ երաժիշտը սիրողական խմբի հետ մեկնել է Մոսկվա ելույթի, որտեղ ելույթի ավարտին Ստալինից նվեր է ստացել «Պոբեդա» ժամացույց: Երկու տարի անց Ջիվան Գասպարյանը միացել է  Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին եւ, որպես մենակատար, իր առաջին մասնագիտական ելույթն ունեցել Երեւանյան երաժշտասիրական նվագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտեր։

Դուդուկահարը 1956 թվականին ստացել է իր առաջին մրցանակը, իսկ 1959-ին՝ UNESCO-ի չորրորդ միջազգային փառատոնին արժանացել ոսկե մեդալի: 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետի պատվավոր կոչմանը:

Երաժշտի միջազգային գործունեությունը սկսվել է 1988 թվակաին, երբ Մոսկվայում Բրայան Ինոն լսել է դուդուկահարի նվագն ու հրավիրել Լոնդոն: Ջիվան Գասպարյանի նվագն օգտագործվել է Մարտին Սկորսեզի  «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմում, համագործակցել է Կրոնոս կվարտետի եւ Լոս Անջելեսի երաժշտական օրկեստրայի հետ: Դուդուկահարը մասնակցել է նաեւ այնպիսի ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը, ինչպիսին են «Ռոնին» (1998), «Օնեգին» (1999), «Գլադիատոր» (2000), «Սիրանա» (2005), «Արյունոտ ադամանդ» (2006), «Ձյուն եւ մոխիր» (2015) եւ այլն:

Երաժիշտը թողարկել է 20-ից ավել ձայնասկավառակ, ավելի քան 1000 ձայնագրություն եւ մասնակցել է շուրջ 20 հազար համերգների:

 

 

 

 

ԱՄԵՐԻԿՅԱՆԿԻՆՈՊՐԵ ՄԻԵՐԱ

«ԱՐՓԱ» միջազգային կինոփառատոնի շրջանակում կկայանա «Անտեսանելի հանրապետություն» ֆիլմի ամերիկյան կինոպրեմիերան: Ֆիլմը հիմնված է արցախցի լրագրող Լիկա Զաքարյանի պատերազմական օրագրերի վրա՝ ներկայացնելով խիստ անձնական եւ քաղաքական դրամատիկ պատմություն 44-օրյա պատերազմի մասին:

Ֆիլմի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է, պրոդյուսերները՝ Էրիկ Էսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեք Մուհիբյանը եւ Կարին Հովհաննիսյանը:

Ֆիլմը ցուցադրվել է ամերիկյան հայտնի AMC կինոթատրոնների ցանցի՝ Գլենդելում գտնվող սրահում նոյեմբերի 3-ին:

 

 

 

 

ՀԵՌԱՆԱԼՈՒ Է ԱԿՈՒՄԲԻՑ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 36-ամյա իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն արձագանքել է խոսակցություններին, թե աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից, քանի որ ղեկավարության հետ լուրջ տարաձայնություններ ունի։

«Ես չեմ հավատում խոսակցություններին, կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա։ Մենք թերթ չենք կարդում։

Միայն կարող եմ ասել, որ ընկերություն եմ անում Կիլիանի հետ, եւ նա շատ երջանիկ է Փարիզում»,- ասել է Սերխիո Ռամոսը։

Ֆրանսիական Le Parisien-ը գրել էր, որ Մբապեն դժգոհ է փարիզյան ակումբի ղեկավարությունից եւ ցանկանում է հունվարին փոխել ակումբը:

Այս տարի պայմանագրի երկարաձգման բանակցություններում Մբապեն ու ՊՍԺ-ի ղեկավարները պայմանավորվածության են հասել Նեյմարի տրանսֆերը վաճառելու եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն ձեռք բերելու մասին, ինչը չի հաջողվել անել։ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2025թ. հունիս։

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

Երեւանի  «Օրանժ ֆիթնես»  մարզադահլիճում  անցկացվել է բադմինտոնի Հայաստանի առաջնությանը: Մասնակցել են Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Իջեւանի եւ Սպիտակի 60 ներկայացուցիչներ. հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը։

Մենախաղում չեմպիոնի կոչումը նվաճել են Զավեն Մնացականյանը եւ Սվետլանա Բոյաջյանը:

Զուգախաղում  հաղթող են դարձել Զավեն  Մնացականյան – Արման   Վարդանյան եւ Լիլիթ Պողոսյան – Էլեն Տիրատուրյան զույգերը:

Լիլիթ Պողոսյանը եւ  Զավեն Մնացականյանը հաղթել են նաեւ խառը զուգախաղում:




Լրահոս