Գազի գինը Եվրոպայում հունիսից ի վեր առաջին անգամ 1000 խորանարդ մետրի դիմաց նվազել է գրեթե մինչև 1200 դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ազի գինը Եվրոպայում այսօրվա սակարկությունների ընթացքում հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ 1000 խորանարդ մետրի դիմաց նվազել է գրեթե մինչեւ 1200 դոլար: Այդ մասին վկայում են լոնդոնյան ICE սակարանի տվյալները:

TTF հաբի նոյեմբերյան ֆյուչերսի արժեքը Նիդեռլանդներում նվազել է 1000 խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1202 դոլար: Գազի արժեքի ընդհանուր նվազումն օրվա սկզբից կազմում է 7 տոկոսից ավելի:

Գների նվազումը տեղի է ունենում ԵՄ-ում գազի պաշարների՝ առավելագույնին մոտենալու, տարածաշրջանում հաստատված համեմատաբար տաք եղանակի պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:




Լրահոս