Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի համաձայնագրին միանալու մասին» (ԵԱՏՄ) օրինագծին։
«Նշված օրենքի ընդունումը Հարավային Օսիայի մաքսային մարմիններին թույլ կտա ներդնել ժամանակակից մաքսային գործառնություններ և տեխնոլոգիաներ»,-Aliq Media.am-ի փոխանցմամբ՝ ասել է դե ֆակտո խորհրդարանի պատգամավոր, օրինագծի նախաձեռնող Արսեն Կվեզերովը։
Նշենք, որ Ռուսաստանի և Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարության միջև ինտեգրման և դաշինքի մասին համաձայնագիրը, որը նախատեսում է կողմերի միջև համագործակցություն և ինտեգրում նաև մաքսային ոլորտում, ստորագրվել է 2015 թվականին: