Այս տարի Իրանում տեղական ցորենի մթերման ծավալներն աճել են 60%-ով, փախարենը նվազել է ցորենի ներմուծումը40%-ով։ Այս մասին հայտարարել է Իրանի պետական առևտրային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Ռադը։
Նա նշել է, որ ներքին արտադրության շնորհիվ այս տարի մթերվել է 7 մլն 200 հազար տոննա ցորեն։ «Երկրի կարիքները հոգալու նպատակով հանրապետություն է ներկրվել նաև 3 մլն 800 հազար տոննա ցորեն։ Այսպիսով, այս ապրանքի ներմուծումը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 40 տոկոսով»,- պարզաբանել է իրանցի պաշտոնյան։
Ըստ Իրանի պետական առևտրային ընկերության գործադիր տնօրենի՝ հացի արտադրության, առևտրի և արդյունաբերության համար երկրի ցորենի տարեկան պահանջարկը կազմում է մոտ 11 միլիոն տոննա՝ հավելելով, որ անցած տարի ձեռք է բերվել 4,5 մլն տոննա հայրենական ցորեն, ներմուծվել՝ 6,4 մլն տոննա։