Վանաշեն գյուղում «Opel Zafira»-ն ամբողջությամբ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 07։50-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաշեն գյուղում այրվում է «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:04-ին, մարվել՝ 08:15-ին: Այրվել է ավտոմեքենան։




Լրահոս