Էկոնոմիկայի նախարարությունում անմխիթար վիճակ է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներսում անմխիթար վիճակ է. մեծ թվով բաժիններ մնացել են առանց ղեկավարի: Նախ՝ նկատենք՝ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո այդ կառույցը ղեկավարում էր Տիգրան Խաչատրյանը, որն այժմ ֆինանսների նախարարն է, եւ նրանից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 26-ից, այդ պաշտոնը զբաղեցնում է Վահան Քերոբյանը: Նրա նշանակումից հետո համակարգում դժգոհություններն ավելացել էին, եւ եղել են նաեւ մարդիկ, որոնք պարզապես հրաժարվել են աշխատել Քերոբյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ Էկոնոմիկայի նախարարությունը չունի գլխավոր քարտուղար, նախարարի խորհրդական: Կառուցվածքային ստորաբաժանումներում ղեկավարներ չկան կամ էլ պաշտոնակատարներ են: Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային 22 վարչություններից 8-ը, իսկ նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների 11-ից երեքը չունեն ղեկավարներ: Այսպիսի պատկեր տիրում է այլ գերատեսչություններում եւս, երբ կան վարչություններ, սակայն ղեկավարներ՝ ոչ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս