Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի բարձրաձայնած հարցին առ այս պահը հստակ պատասխան չի տրվել: Խոսքը պաշտպանության նախարարության հայատարարած վարժական հավաքների մասակցության մասին է, ինչի ժամակետը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերով առաջիկայում եռամսյայից 25-օրյա է դառնալու:
Պապիկյանի ներկայացրած գաղափարն, ասում է փորձագետը, խնդրահարույց է, ու ո՞րն է նման առաջարկ հրապարակ բերելու նպատակը:
Ինչ վերաբերում է դեռևս միսուարյուն չստացած նախագծին, որ ըստ Պապիկյանի հհնարավորություն տալու, որ քաղաքացին ինքը կորոշի՝ երբ, տարվա որ ժամանակահատվածում վարժանքի մեկնի, ապա մեր զրուցակիցը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է հարցը կարգավորվելու, եթե, օրինակ, պահեզստազորայինների մասը որոշի օգոստոս ամսին վարժանքի մեկնել:
Եռամյսա հավաքների ժամկետը կրճատելու ու դրանք էլ ավելի արդյունավետ դարձնելու մասին գործադիրը դեռևս միայն հայտարարել է: Դա հավաստող օրենսդրական նախագիծ մինչև այս պահը չի շրջանառվել: Մեր զրուցակցի գնահատմամբ՝ գաղափարը կյանքի կոչելուց բավական հեռու է:
Ս.Վ.