Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Հիշեցնենք՝ Հայաստանն այս ստուգատեսում հանդես է գալիս 23 ներկայացուցչով:
76 կգ քաշային կարգումը հավասարը չուներ Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը, ով երկամարտում գրանցեց 219 կգ արդյունք՝ հռչակվելով Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն։