ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի արկերը նաև Երևանի վրա կարող են ընկնել. փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդի արկերը նաև Երևանի վրա կարող են ընկել: Իր տեսակետը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգարասարյանը 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից Աբովյան քաղաքի վրա ուղարկված ԱԹՍ-ներով է հիմնավորում: Դրանք, բարեբախտաբար, չեզոքացվել էին Հայաստանի հակաօդային պաշտպանության միջոցներով:

Քաղաքացիներին իրազեկելուց պետք է սկսել, բարձրաձյանում է փորձագետը, որ մարդիկ իմանան՝ որ դեպքում ինչ պետք է անեն: Այս պահին, ասում է մեր զրուցակիցը, Երևանի քաղաքապետարանը, գերազանցիկի հոգեբանությամբ տեղեկացնում է միայն, թե որտեղ ինչ ասֆալտ է փռել:

Չափազանց բարդ այս փուլում սակայն մայրաքաղաքային իշխանությունը քաղաքացիների անվտանգության համար կոնկրետ գործողություններ չի իրականացնում, ավելին՝ իր տարածած հայտարարություններով խուճապային տրամադրություն է ստեղծում:

Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս