Թուրքիայում մեկնարկել են «Eternity-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինվորականները։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ զորավարժությունները կկատարեն ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման խնդիրները։
Երեք երկրների զինված ուժերի փոխգործակցության ամրապնդման և փոխգործակցության ապահովման նպատակով անցկացվող միջազգային զորավարժությունները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 28-ը։