
Վաղը մեկնարկելու է ԱԺ հերթական նստաշրջանը, որի օրակարգը կհաստատվի այսօր՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ։
Armlur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է ընդամենը 9 հարց, ինչը ենթադրում է, որ այն կարճատև է լինելու եւ իշխանական խմբակցությունը՝ առանց ընդդիմադիրների, արագ կսպառի օրակարգը։
Արդեն նստաշրջանի երկրորդ օրը՝ չորեքշաբթի, խորհրդարան կգան կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ կպատասխանեն պատգամավորների հարցերին։
Ն.Հ.