Հայաստանին ուղարկված նամակների պատասխանը․ ինչու է Կոնստանտին Զատուլինն անցանկալի անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր հրապարակել,թե ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է եւ նա համարվում է անցանկալի անձ Հայաստանում։ ArmLur.am-ը այս հարցով զրուցեց հենց Կոնստանտին Զատուլինի հետ եւ չնայած նա շտապում էր հեռուստաեթերի, սակայն տեղեկություն փոխանցեց իր շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Նամակը ստացել եմ ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Բառացի չեմ կարող հիշել, բայց նշված էր, թե իմ հայտարարություները վնաս են հասցնում Հայաստանին: Այն ստացել ենք այսօր առավոտյան»,- նշեց Զատուլինը։

Վերջինս ընդգծեց, որ անցյալ շաբաթ իրենք նամակներ են ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրա տեղակալին եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ նրանց  հրավիրելով մասնակցելու Լազարյան ակումբի՝ նիստին, որը նպատակ ունեինք անցկացնել հոկտեմբերի 28-29-ին Երևանում կլոր սեղանի շուրջ՝ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով: Եվ փաստորեն ստացվում է, որ նա չի կարող գալ Հայաստան եւ մասնակցել այդ նիստին։

Ն․Հ․

 




Լրահոս