Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 24-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 28-ամյա Արմեն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք