ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ֊ն իրավունք չունի Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ ճանաչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը չունի որև իրավասություն օտարերկրյա քաղաքացուն անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հոդված հրապարակեց, ըստ որի ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը համարվում է անցանկալի անձ։

Ապա անձամբ Զատուլինը հրապարակեց ՀՀ ԱԺ կողմից իրեն ուղարկված գրությունը, որում ասվում է. Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը: Այս առումով ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»,- գրված է նամակում։

Սակայն ինչպես արդեն նշեցինք, ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրությամբ նման լիազորություն առհասարակ չունի։
Այդ լիազորությամբ օժտված են միայն ազգային անվտանգության մարմինները՝ համապատաախան տվյալնդրի հիման վրա, իսկ այդ տվյալները ներկայացնելու իրավասություն ունեն Արտաքին գործերի նախարարությունը, Ոստիկանությունը և Հանրապետության նախագահի աշխատակազմը՝ ըստ իրենց իրավասության: ԱԺ նախագահը նման իրավասություն չունի։

Ն.Հ.




Լրահոս