ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խայտառակ նախագիծ է, դրամի դիմաց քաղաքացիության շնորհումը նույնն է ինչ հայրենիքի վաճառքը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանությունն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն շնորհել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց: Ավելին մի շարք չափանիշներ է սահմանել ՀՀ քաղաքացիություն շնորհելու դիմաց: Իսկ տնտեսության բնագավառում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշներն են՝ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 դոլարի չափով, 10 տարի, պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով: Բացի այս, անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, 100 հազար դոլարին համարժեք դրամ և ավելի չափով ֆինանսական ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում կամ վենչուրային հիմնադրամներում: Բացի այս, պետք է առողջապահական բնագավառում պետական շքանշանով կամ մեդալով պարգևատրված լինի:

Սակայն ոստիկանության այս առաջարկը մեծ քննադատությունների տեղիք է տվել: Քաղաքացիներից մի քանիսը հասցրել են մեկնաբանել որոշման այս նախագիծը: Նրանցից մեկը նկատել է՝ նշելով. «Խայտառակ նախագիծ է։ Դրամի դիմաց քաղաքացիության շնորհումը նույն է ինչ հայրենիքի վաճառք»: Մեկ այլ քաղաքացի գրել է. «Երկիրը էժանով ծախելու ֆորմալ նախագիծ է, ամոթ է ուղղակի։ Ստացվում է 1 միլիոն թուրք կոպեկով կարող է գնել է ձայնի իրավունք եւ վաղը ռեֆերենդում կազմակերպել»:

Ի դեպ, քաղաքացիների մեծ մասն առաջարկում է որոշ երկրների՝ Ադրբեջանի, Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ այս հարցում սահմանափակում կիրառել՝ նախագիծը համարելով վտանգավոր:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս