Այսօր ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Երեւանի քաղաքային տրանսպորտի մի խումբ վարորդներ: Վերջիներս խնդրում եւ պահանջում են, որպեսզի Երեւանի քաղաքապետարանը «պլան» կոչվածը հանի վարորդների վրայից:
Մեզ հետ զրույցում վարորդներից մեկը որդովված հայտնեց, որ այսպես շարունակել այլեւս չեն պատրաստվում, քանի որ չեն կարողանում վճարել սահմանված «պլանային» գումարը, եւ բացի այդ անսարք մեքենայի համար նույնպես նրանք են վճարում, արդյուքնում դուրս է գալիս, որ վարորդները հազիվ կարողանում են այդ ծախսերը հոգալ:
«Մենք պահանջում ենք, որ մանուշակագույն եւ այլ երթուղային տրանսպորտները, որոնք չեն նորացվել, նույնպես նորացվեն, եւ մենք գումարի հետ գործ չունենանք, ստանանք նորմալ աշխատավարձ մյուս երթուղայինի վարորդների նման, այդ ժամանակ նոր կլինեն իրական բարեփոխումներ, եւ բոլոր վարորդները կլինեն հավասար պայմաններում»,-հավելեցին նրանք:
Լիդա Եղիազարյան