ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծանուցում Իրանից՝ ԱԺ նախկին պատգամավորի հոր առեւանգման գործով. ինչ են պահանջել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հայրիկի առեւանգման գործով Իրանի Հանրապետությունից ծանուցում է ուղարկվել Հայաստանի Հանրապետություն: Մասնավորապես նախկին պատգամավորի հայրիկի առեւանգման գործով Իրանի Հանրապետությունում կալանավորվել էին երկու անձ: Եվ ահա նրանց մասով Իրանում նախաքննությունն ավարտվել է եւ գործը մտել է դատարան: Այս ամենի արդյունքում էլ Իրանի Հանրապետությունց նամակ- ծանուցում է ուղարկվել Աժ նախկին պատագամավորին՝ խնդրելով ներկայանալ Իրանի Հանաապետություն եւ մասնակցել իրենց հայրիկի առեւանգման գործով դատական նիստին:

Ինչպե հայտնի է այս տարվա հուլիսի 27-ի առավոտյան ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի բնակիչ 83-ամյա Գրիշա Քոքոբելյանը անհետ կորել է։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ Գրիշա Քոքոբելյանը ոչ թե անհետ կորել է, այլ նրան առևանգել են։

Հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու միջոցառումների ընթացքում անհայտ անձը կապ է հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։ Քրեական ոստիկանության գլխավոր, Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37–ամյա Աժ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը և եւս մեկ անձ: Նրանք ոստիկանության ծառայողների կողմից օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և այժմ գտնվում են կալանքի տակ: Աժ նախկին պատգամավորի հայրիկի առեւանգման գործով Իրանում եւս երկու քաղաքացի էին կալանավորվել եւ ինչպես նկատում ենք նրանց գործողությունների մասով նախաքննության ավարտ է հայտարարվել: Հավելենք, որ Սուրեն Մանուկյանը մինչ օրս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Քնար Մանուկյան




Լրահոս