Երբ և որտեղ կկայանա Գայանե Փայտյանի հոգեհանգիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գայանե Փայտյանի քույրը՝ Մարիաննա Փայտյանն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Գայանե Փայտյանի հոգեհանգիստը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ին, «Մատուռ» սգո սրահում:

«Սիրելի ընկերներ,

Ցավոք, այս անգամ հրաշք չեղավ, քույրս` հենարանս, թիկունքս, երկրորդ մայրս հեռացավ երկրային կյանքից:

Քրոջս հոգեհանգիստը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ին, «Մատուռ» սգո սրահում` 17:00-20:00: Հասցե` Ֆուչիկի 27/34 (Մալայան կլինիկայի դիմաց):

Հուղարկավորությունը հոկտեմբերի 29-ին է` ժամը 14:00-ին` նույն վայրից»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքից հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավարուհի Գայանե Փայտյանը։




Լրահոս