«Հայաստանն ինքն է ընտրում համաձայնագրի տարբերակը, մենք մեր կարծիքը չենք պարտադրի»․ Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում ունեցած ելույթում խոսել է Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակի մասին։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկում էր լուծել Ղարաբաղի հարցը՝ Բաքվին փոխանցելով հինգ շրջան, բայց Երևանը գնաց իր ընտրած ճանապարհով։

«Մենք առաջարկել ենք շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, բայց Հայաստանի ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, և դա հանգեցրեց ստեղծված իրավիճակին։

Ռուսաստանը աջակցում է խաղաղ կարգավորմանը, մենք հանդես ենք գալիս խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման օգտին։ Հայաստանն ինքն է ընտրում համաձայնագրի տարբերակը, մենք մեր կարծիքը չենք պարտադրի։ Մենք աջակցելու ենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։




Լրահոս