Ուր է կորել և ինչու է լռում Հրանտ Թոխատյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ժողովորդական արտիստ, սիրված դերասան Հրանտ Թոխատյանը, ով բացի ստեղծագործական գործունեությունից ակտիվ մասնակցում էր երկրում կատարվող հասարակական-քաղաքական իրադարձություններին, վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ:

ArmLur.am-ը արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում է կապ հաստատել սիրված դերասանի հետ, պարզելու համար, թե ինչ գործունեություն է այժմ ծավալում եւ ինչու է լուռ Հրանտ Թոխատյանը հատկապես սեպտեմբերյան վերջին պատերազմից հետո, սակայն մեր զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հրանտ Թոխատյանը մի շարք մշակությային գործիչների հետ միասին ձեռնամուխ էր եղել կազմակերպել բողոքի ակցիաներ «Շառլ Ազնավուրի» հրապարակում՝ ներկա կառավարութան դեմ, եւ բացի այդ պահանջում էին ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս