Ուշագրավ փոփոխություններ եւ ազատումներ ոստիկանության Սյունիքի մարզի բաժնում: Մասնավորապես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում այս տարի ծառերի ապօրինի հատման դեպքերը խիստ զայրացրել են իրավապահներին, թե ինչու ոստիկանության մարզային պաշտոնյաները քայլեր չեն ձեռնարկել իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ապօրինի ծառահատման դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ կա:
Արդյունքում, իրավիճակով պայմանավորված Ոստիկանության Սյունիքի մարզում սկսվել են պաշտոնյաների ազատել պաշտոնից կամ տեղափոխել այլ մարզեր: Այսպիսով, պաշտոնից ազատվել է Սյունիքի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ Անդրանիկ Մինասյանը:
Կապանի ՄՌՈՒ-ի պետին ազատել են պաշտոնից եւ նշանակել են Սյունիքի ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Պաշտոնից ազատել են Սիսիանի ոստիկանապետին եւ տեղափոխել են Լոռու մարզի ոստիկանություն եւ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել Պետիկ Ալեքսանյանին: Ի դեպ, քաղաքում տարածված լուրերի Պետիկ Ալեքսանյանը հակակառուպցիոն կոմիտեւմ թիկունք ունի եւ ամեն ինչ անում են նրան Սիսիանի ոստիկանապետ նշանակելու համար:
Իսկ թե ով կա, ովքեր են նրա թիկունքում, կներկայացնենք առաջիկայում:
Քնար Մանուկյան