Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը չէր կարող հանձնաժողովի անդամ ընտրվել, այնուհետ նախագահ դառնալ, որովհետև դա խիստ ապաքաղաքական մարմին է, ու այնտեղ կուսակցական անձի նշանակումն անկարելի է:
ArmLur.am-ի հետ զրույցում ասում է սահմանադրագետ Վարդան Այվազյանն ու ավելացնում՝ Հովակիմյանն իշխող քաղաքական թիմի անդամ է, ու կուսակցությունից հրաժարվելը չի նշանակում, թե կուսակցական ղեկավարի որոշումներից կաշկանդված չի լինելու կամ դադարում է կուսակցական լինել:
Զրույցի մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան