Մեր կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հասցրել ենք Հայաստանում անցկացնել երկու խորհրդարանական ընտրություններ, ՏԻՄ ընտրություններ, և այդ ընտրությունները գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող: Մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ–ն այսօր բվստահ եւ հպրտորեն դասվում է աշխարհի ժողովրդավարական երկրների շարքին:Ամենատարբեր վարկանիշներում մենք, այո, գուցե առաջատար եռյակում չենք դեռ, բայց շատ պատվավոր տեղեր ենք զբաղեցնում ժողովրդավարության չափանիշներով, ընտրությունների ազատության չափանիշներով, խոսքի և մամուլի ազատության չափանիշներով, ինտերնետային ազատության չափանիշներով, տնտեսական ազատության չափանիշներով»,– հայտարարեց Փաշինյանը:
Ըստ նրա, այսօր ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական իշխանության անկախության միջազգային ռեյտինգներում շատ դեպքերում առաջ ենք անգամ ԵՄ երկրներից.
«Նա նշեց, թե ազատ տնտեսական մրցակցությունը, տնտեսական ազատ գործունեության հնարավորությունը կարևորագույն գործոններից մեկն է, որ պետք է ապահովվի երկրի զարգացումը։ Նա վստահեցրեց, որ ՀՀ–ում չկան տնտեսական մենաշնորհներ, ներմուծման և արտահանման քվոտաներ․ «Սա փաստ է, և մենք այո, ասել ենք, որ մեր մեծագույն խնդիրը տնտեսական զարգացման բնագավառում հնարավորություններ ստեղծելն է։ Բիզնեսը, գործարարները պետք է օգտվեն այդ հնարավորությունից, և այս փաստն ի կատար է ածված»։