Խայտառակություն ՔՊ-ում․ վերահաշվարկից հետո վարչության կազմը փոփոխվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության՝ օրեր առաջ ընտրված կազմը փոփոխվել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող կուսակցության վարչության անդամի ընտրության արդյունքները վերհաշվարկվել են, ինչից հետո պատկերը փոխվել է։

Մեր տեղեկութուններով՝ վերահաշվարկից հետո ԱԺ համանուն խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դուրս են մնացել վարչության կազմից, քանի որ պատգամավոր Արսեն Թորոսյանի ու ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի ստացած քվեներն ավելի շատ են եղել։ Հետևաբար նրանք էլ անցել են վարչություն։

Փաստորեն, իշխող քաղաքական թիմն անգամ սեփական կուսակցության վարչության ընտրությունները չի կարողանում կազմակերպել ու նմանօրինակ խայտառակ իրավիճակում է հայտնվում։

Սևակ Վարդումյան




Լրահոս