
Այսօր Ազգային ժողովում ընթանում է 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Քիչ առաջ մեկնարկել է պաշտպանության ոլորտին վերաբերող բյուջեի քննարկումները, որը սովորաբար փակ է անցկացվում:
Սակայն մինչ այս լրագրողները կարողանում էին 334 աշխատանքային սենյակի միջանցքում նստել եւ սպասել ներսում գտնվող պաշտոնյաներին, սակայն այս անգամ որոշել են նաեւ միջանցքից հեռացնել: Ընդ որում, դա տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գալուց հետո: Ընդ որում՝ այդ առաքելությունն անձամբ իրականացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան