Երվանդ Թարվերդյանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չի տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեոքաղաքական նման լարված իրավիճակում փոխել անվտանգային համակարգը՝ վտանգավոր է»,- ասում  է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Երվանդ Թարվերդյանը Առավոտ-ին տված հարցազրույցում։

Ըստ կուսակցապետի՝ Հայաստանը պետք է իրականացնի բազմավեկտոր քաղաքականություն՝ համագործակցելով բոլոր հնարավոր կենտրոնների հետ: «Եթե մեր տարածաշրջանում որեւէ սկզբունքային հարց պետք է կարգավորել, ապա  դա կարող է անել միայն անձամբ Ռուսաստանի նախագահը»,- կարծում է Թարվերդյանը։ Նա ՀԱՊԿ-ին այլընտրանք չի տեսնում:

Ըստ «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավարի՝ Հայաստանն այս տարածաշրջանում պետք է ստեղծի անվտանգային նոր համակարգ համագործակցելով հարեւան-բարեկամ երկրների՝ նաեւ ԱՄՆ, եվրապական այլ երկրների հետ:  Երվանդ Թարվերդյանը նշում է, որ պետության անվտանգությունը ոչ միայն ռազմական բաղադրիչ ունի, այն պայմանավորված է նաև կայուն և զարգացող տնտեսությամբ:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և խորհրդարանական ընդդիմության գործողություններին, Երվանդ Թարվերդյանն համոզված է, որ բացի խորհրդարանական ընդդիմության բացակայությունն ազգային ժողովի նիստերից, ոչինչ չտվեց: Թարվերդյանի ղեկավարած կուսակցությունն առաջարկում է լինել համախմբված՝ սահմաններն ու հողը պահելու համար:

«Ժողովուրդը պետք է համախմբվի իր կրոնի, ավանդույթների, էպոսի շուրջ: Մենք ունենք շատ արժեքներ, որոնց շուրջ կարելի է համախմբվել»։




Լրահոս