Հոկտեմբերի 31-ին ամբողջ աշխարհում նշվում է Հելոուինի տոնը: Այս տոնը ժամանակակից համաշխարհային տոն է,, որը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներն են: Հելոուինը ավանդաբար տոնում են եվրոպական և ամերիկյան երկրներում, սակայն պաշտոնապես հանգստյան օր չի համարվում։
Չնայած, որ Հայաստանում Հելոուինն այնքան էլ ընդունելի տոն չէ, բայց այնուամենայնիվ հայկական շոուբիզնեսի մի քանի վառ կերպարներ փորձել են մասնակցել տոնին:
Օրինակ՝ տիկ-տոկեր, դերասանուհի Մագա Հարությունյանը Հելոունիին կերտել է Մալիֆիսենտայի կերպարը, իսկ լուսանկարներին կից գրել է. «Դու իմ թեյի բաժակն էիր, բայց ես հիմա գինի եմ խմում: Շնորհավոր Հելոուին »:
Իսկ, ահա դերասանուհի, երգչուհի Մեգգի Բադիրյանը Հելոուինի տոնին հանդես է եկել Կլեոպատրայի կերպարով:
Լիդա Եղիազարյան