ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են զինվորները կրակում իրար վրա. ԳՇ պետը՝ իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թ․ հոկտեմբերի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ էր արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել էր նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:

Արդյունքում, այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց ,որ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պահեստազորային զինծառայող շարքայինին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով և 528-րդ հոդվածի (Առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) 1-ին մասով, և որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանավորումը։

Իսկ ինչ է եղել զինվորների վեճի պատճառը, եւ ինչ է անում ԳՇ նմանօրինակ դեպքերը բացառելու համար, քանի որ նմանօրինակ դեպքերը բավականին շատացել են: Այս հարցերի պատասխանը ArmLur.am-ը փորձեց ստանալ անձամբ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս