Պատանուն դանակահարել էր նույն քոլեջի 15-ամյա ուսանողը. հանգամանքները պարզվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 10.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ «նախաբազկի և գոտկային շրջանի կտրած, թափանցող վերքեր» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ 15-ամյա պատանի:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ վերջինս հայտնել էր, թե քոլեջում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ընկել է:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայությունների աշխատակիցների և Նոր Նորքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պատանուն վնասվածքը պատճառել է նույն քոլեջի 1-ին կուրսի ուսանող 15-ամյա մի երևանցի: Դանակահարող պատանին ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




Լրահոս