Պերմի երկրամասից մարդակեր Միխայիլ Մալիշևը լքել է գաղութը, որտեղ նա անցկացրել է 23 տարի՝ երկու սպանության համար։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, 56-ամյա մոլագարը պատիժ էր կրում Չուսովոյ քաղաքի խիստ ռեժիմի գաղութում և ազատ է արձակվել հոկտեմբերի 28-ին։
Տղամարդը ձերբակալվել էր 2000 թվականին: Հետաքննությունը կարողացել է ապացուցել երկու անձի՝ ուսանողուհու և սեփական ընկերոջ սպանությունը։
Նա երկու զոհերին էլ մասնատել է: Մալիշևը դուրս է նետել առաջին զոհի մնացորդները Պերմի Մարշալ Ռիբալկոյի փողոցի տնից ոչ հեռու, իսկ իրավապահները գետում հայտնաբերել են երկրորդ զոհի մարմնի մնացորդները: Մարմնի մնացած մասերից նա կերակուր էր եփել։
2002 թվականին դատարանը Մալիշևին դատապարտել է 25 տարվա ազատազրկման, ինչպես նաև հարկադիր հոգեբուժական բուժման, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ գաղութում նա խոհարար է եղել։