Մինչև տարվա վերջ գնաճը Հայաստանում կհասնի 10 տոկոսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը չբարձրացներ, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 տոկոսի շրջակայքում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նրա խոսքով՝ հիմա գնաճը 9.9 տոկոս է և ակնկալվում է, որ տարվա վերջ կհասնի 10 տոկոսի:

«Մենք մյուս տարվա համար ակնկալում ենք , որ համաշխարհային ապրանքային շուկաներում կսկսվի դիտվել ապրանքների գների որոշակի նվազում»,-ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին՝ արտարժութային ներհոսքը Հայաստան էապես ավելացել է:

Գալստյանն ասաց, որ նույնիսկ Չինաստանը, որը տրադիցիոն բարձր տնտեսական աճ ունեցող երկիր էր, հիմա միանիշ աճ է ունենում ՝այս տարի 3 տոկոսին մոտ:

«Մենք հաջորդ տարի գնաճը բերելու ենք իր թիրախին»,-նշեց նա:




Լրահոս