Վլադիմիր Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Սոչիում երեկ կայացած եռակողմ հանդիպման արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական Կրեմլը։

Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։

Վլադիմիր Պուտինը հայտնել է այս գործարքը կասեցնելու Ռուսաստանի որոշման պատճառների մասին։ Ընդգծվում է, որ Կիևի ռեժիմը, արևմտյան կուրատորների աջակցությամբ, օգտագործել է ուկրաինական հացահատիկի տեղափոխման համար ստեղծված ծովային հումանիտար միջանցքը, որպեսզի հարվածներ հասցնի Սևաստոպոլում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ենթակառուցվածքներին և նավերին։

«Անհրաժեշտ է մանրամասն հետաքննություն անցկացնել այս միջադեպի հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաև Կիևից Ստամբուլի պայմանավորվածությունների խստիվ պահպանման իրական երաշխիքներ ստանալուց հետո, մասնավորապես՝ հումանիտար միջանցքը ռազմական նպատակներով չօգտագործելու վերաբերյալ։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի քննարկել այս «Սևծովյան նախաձեռնության» շրջանակներում աշխատանքները վերսկսելու հարցը»,-ասել է ՌԴ նախագահը։

Քննարկվել են նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի Դաշնության Նախագահի եռակողմ հանդիպման արդյունքները։




Լրահոս