Սրտամկանի ինֆարկտը ոչ միշտ է դրսևորվում կրծքավանդակի ձախ հատվածի կտրուկ ցավով․ հիվանդությունը կարող է նաև ատիպիկ ախտանշաններ ունենալ։ Այս մասին URA.Ru-ի հետ զրույցում ասել է սրտաբան, թերապևտ Անդրեյ Կոնդրախինը։
Մասնագետի խոսքով՝ սրտանոթային համակարգի այս վտանգավոր հիվանդությունը կարող է թաքնված լինել բավական անվտանգ թվացող ախտանշանների հետևում։ Որոշ դեպքերում սրտամկանի կաթվածը կարելի է շփոթել թունավորման հետ, իսկ երբեմն ցավոտ զգացողությունները կարող են ի հայտ գալ վերջույթներում։
«Սրտամկանի կաթվածը կարող է թաքնված լինել ինչպես ձեռքի ցավի, այնպես որովայնի կամ գոտկատեղի ցավի հետևում: Այս ամենը կարող է պայմանավորված լինել սրտի հիվանդությամբ: Կրծքավանդակի հատվածի ցանկացած ցավ համարվում է պոտենցիալ վտանգավոր, ուստի հարկավոր է անպայման բժիշկ կանչել: Ավելի լավ է նյարդացավով հայտնվել շտապօգնության բաժանմունքում, քան չնկատել սրտամկանի ինֆարկտը»,- նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե ցավը շատ արագ մեղմվել է, այնուամենայնիվ հարկավոր է բուժզննում անցնել։ Երբեմն մարդը կարող է սրտի նոպան «ոտքի վրա» տանել և չնկատել, ուստի կրծքավանդակի հատվածում ի հայտ եկած ոչ մի տհաճ զգացողություն չի կարելի անտեսել։