ԱՀԿ-ում կապիկի ծաղիկի բռնկումն անվանել են միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կապիկի ծաղիկի բռնկումը շարունակում է մնալ միջազգային նշանակության առողջապահական արտակարգ իրավիճակ: Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 1-ին, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կապիկի ծաղիկի հետ կապված արտակարգ իրավիճակների կոմիտեի հայտարարության մեջ:

Նշվում է, որ կազմակերպությունը նման որոշման է հանգել հոկտեմբերի 20-ին կոմիտեի նիստի արդյունքներով:

Հայտարարության մեջ ասվում է, որ մի շարք շրջաններում շարունակվում է վարակի փոխանցումը, ուստի կապիկի ծաղիկի բռնկումը վտանգ է ներկայացնում միջազգային մակարդակով և պահանջում է համակարգված գործողություններ երկրներից՝ դրա ազդեցությունը նվազեցնելու համար:




Լրահոս