ՌԴ Դաշնային խորհուրդն ու ՀՀ ԱԺ-ն խորհրդակցություններ են սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի և Հայաստանի Ազգային ժողովի միջև սկսվել են խորհրդակցություններ՝ հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության ամրապնդման նպատակով: Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովն այս մասին մանրամասներ է հայտնել։

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարության մեջ, ի թիվս այլ հարցերի, ընդգծել են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ հասարակության ներկայացուցիչների, փորձագետների միջև երկխոսությունը շարունակելու համար։ Ռուսաստանի օգնությամբ համայնքների և կրոնական առաջնորդների, ինչպես նաև եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկը՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահություն ստեղծելու նպատակով»,- գրել է Կոսաչովը։

Նա պարզաբանել է, որ նկատի ունի այդ «եռակողմ» խնդիրն իրականացնելու համար Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովների մեխանիզմների ներգրավումը։ «Դաշնության խորհրդի միջոցով համապատասխան խորհրդակցություններն արդեն սկսվել են»,- հայտնել է Կոսաչովը։

Ն.Հ.




Լրահոս