Առինջ գյուղում անասնագոմի տանիք է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 2-ի ժամը 10:31-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մաշտոցի 6-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ցախանոց:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11:03-ին, մարվել՝ 11:27-ին: Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ)։




Լրահոս