Ինչի համար պայքարում էինք, արդյունք տվեց: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը՝ անդրադառնալով՝ ԲՈՒՀ-երի միավորման նախագծին:
«Վստահ եմ, որ նոր գործընթացների սկսման դեպքում անպայման մեզ կներառեն, որպեսզի մենք մեր դիտարկումները ներկայացնենք: Մենք ոչ թե դեմ ենք միավորման գաղափարին, այլ դեմ ենք, որ մեր բուհը դիտարկվի միայն ուսուցիչ պատրաստող բուհ: Մենք սպասարկում ենք սպորտը եւ դրան վերաբերող առարկաները: Մենք դեմ ենք, որ որեւիցե բուհի միանանք, խնդիրը Բրյուսովն ու Մանկավարժականը չէ: Մենք ներոլորտային բուհ ենք եւ մեզ ուրիշ բուհի մեջ չենք տեսնում»,-ասաց ռեկտորը:
Խիթարյանի խոսքով՝ ԿԳՄՍ Նախարարի հետ հանդիպմանը հնչեցրել է ի դիտարկումները եւ հույսով է, որ դրանք կներառվեն առաջիկա քննարկումների մեջ:
«Հույսով եմ, որ մեր դիտարկումները հաշվի կառնվեն եւ մեր բուհի կրթական ծրագրերը ամբողջությամբ կպահպանվեն, ինչը մեզ համար կարեւոր է, մնացածն ընթացքում կերեւա»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ աելի վաղ հայտնել էինք, որԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաստատել է, որ իսկապես կա Բրյուսովի անվան համալսարանը, Մանկավարժական համալսարանը և ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը միավորելու Կառավարության որոշման նախագիծ:Ինչից հետո մոտ երկու շաբաթ Բրյուսովի ուսանողները բողոքի ակցիա էին իրականացնում վերը նշյալ նախագծին:
Լիդա Եղիազարյան