Ինչպես հայտնի է, 2021 թվականի սեպտեմբերի 28-ին ժամը 01։30-ի սահմաններում, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել էր 27-ամյա Դիանա Դարբինյանը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դուստրը։ Իրավապահները տեւական ժամանակ է, ինչ փնտրում էին ենթադրյալ սպանություն կատարողին:
Արդյունքում, ոստիկանությունը մայիսի 9-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Բելառուսի Հանրապետության իրավապահների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բելառուսի Հանրապետությունում հայտնաբերվել և մայիսի 7-ին Հայաստան է տեղափոխվել 24-ամյա Լևոն Ա․-ն, որը 2021 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 104-րդ (Սպանությունը) և մի շարք այլ հոդվածների մեղադրանքով:
Եվ ահա ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Բելառուսում հայտնաբերված տղամարդը «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստերը ենթադրյալ սպանողն է, որին Հայաստան են տեղափոխել եւ կալանավորել: Կալանավորվածը Լևոն Ավետիսյանն է, որը մինչ օրս կալանքի տակ է:
Մանրամասները տեսանյութում