Վթարի է ենթարկվել «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը. 4 տուժած կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ժամը 20:45-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 4 քաղաքացի, հայտնում է ԲԿ-ի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ բոլոր տուժածներն ստացել են առաջին բուժօգնություն, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ: Տուժածների առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության:




Լրահոս