Մանդատից զրկելու գործընթացը սկսված է․ Վահե Հակոբյանին հրավիրել են հարցաքննության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ  «Ժողովուրդ» օրաթերթ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ:

Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վահե Հակոբյանին, նրա եղբորը ու եղբոր կնոջը ՊԵԿ-ը հրավիրել է հարցաքննության։ Թե ինչ գործի շրջանակներում է պատգամավորը հրավիրվել հարցաքննության դեռ հայտնի չէ։




Լրահոս