«Ժողովուրդ» օրաթերթն երեկ գրել էր, որ «Ժողովուրդ» օրաթերթ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ:
Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել:
Երեկ հայտնի դարձավ, որ Վահե Հակոբյանին, նրա եղբորը ու եղբոր կնոջը ՊԵԿ-ը հրավիրել է հարցաքննության։ Թե ինչ գործի շրջանակներում է պատգամավորը հրավիրվել հարցաքննության դեռ հայտնի չէ։
Հավելենք, սակայն, որ ArmLur.am֊ի տեղեկություններով՝ Վահե Հակոբյանն այս պահին Հայաստանում չէ։ Նշենք նաև, որ հայտնի չէ, թե նա երբ է լքել երկիրը։