ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես ՔՊ-ն ժողովրդավար կուսակցությունից դարձավ ընտրություններ կեղծող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ վարչության անդամների՝ խայտառակ կերպով կազմակերպված ընտրություններից հետո վարչության կազմից դուրս են մնացել փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, նախկինում ԼՀԿ-ական եղած, Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանը:

Փաստ է՝ ՔՊ-ում չեն կարողանում ընտրություններ կեղծել, սակայն այս ամենին զուգահեռ իշխող ՔՊ-ում իրավիճակ է փոխվել եւ նախկին ժողովրդավար ու թափանցիկ աշխատող կուսակցությունն արդեն ամեն ինչ գաղտնի է անում: ՔՊ-ի վերջին համագումարը 2019 թվականին էր, որին ներկա էին ԶԼՄ-ներ,  վարչության ընտրությունների հաշվարկը ուղիղ հեռարձակվում էր:

Սակայն 3 տարում ՔՊ-ն էապես փոխել է իր պատկերացումները: Նախ  ՔՊ-ի կայքից հանվել է գրեթե ամեն ինչ.  նախկին ծրագրերը, վարչության կազմը, հաշվիչ հանձնաժողովի կազմը,  անգամ  չեք կարող իմանալ կուսակցության գրասենյակների հասցեներն ու հեռախոսահամարները:

Իսկ արդեն ՔՊ-ի այս համագումարին արգելվել է ԶԼՄ-ների մասնակցությունը, հաշվարկն արվեց փակ դռների հետևում և, ինչպես պարզվեց, կեղծվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս