ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած պատերազմական գործողությունների մասով հերթական զինվորական կնոջն է մեղադրանք առաջադրվել. ով է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մերի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ հրամանով, հանդիսացել է ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի ավտոմոբիլային ջոկի ռադիոհեռախոսավար, կոչումով կրտսեր սերժանտ, նույն զորամասում 2022 թվականի սեպտեմբերի 14-ին հրաժարվել է զինվորական ծառայության առանձին’ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի2022 թվականի սեպտեմբերի 14-ի հրամանով սահմանված Ջերմուկ քաղաքի մատույցներում պաշտպանության անցնելու պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմիններն այս օրերին լուրջ քննություն են սկսել սեպտեմբերի 13-ին եւ 14-ին սկսված պատերազմի գործողությունների մասով: Քննչական մարմինները լծվել են զորամասերի անձնակազմին հարցաքննելու գործին եւ փորձում են հասկանալ, թե ինչու եւ ինչպես ստացվեց, որ երկու օրվա մեջ հակառակորդն այդքան դիրքային առավելություն ունեցավ:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում սեպտեմբերի 13-ի եւ 14-ի պատերազմի ընթացքում տեղի ունեցած դեպքերով մեղադրանքների առաջադրման տեղատարափ է լինելու, ասել է թե՝ իրավապահ համակարգը տարածքների կորստի բեռը ջարդելու է զորամասի անձնակազմի «գլխին», թե ով ինչ արեց կամ չարեց հայրենիքը փրկելու համար:

Առաջին մեղադրանքն առաջադրվել էր. ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետի պետին է մեղադրանք առաջադրվել, որ նա հրաժարվել է պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի հրամանը կատարել:

Քնար Մանուկյան




Լրահոս