Լուսանկարը՝ համացանցից
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի մեներգչուհի Ջուլիանա Գրիգորյանը հաղթել է Operalia 2022 հեղինակավոր մրցությում: Մրցանակները հանձնել է մրցույթի հիմնադիր, աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞րն է ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի նպատակը:
Արտակ Արզումանյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի նպատակն է մշակել եւ իրականացնել կլիմայի փոփոխության հետեւանքով ջրային ռեսուրսների եւ ջրաէկոհամակարգերի վրա բացասական ազդեցությունների եւ դրանց հետեւանքով կորուստների ու վնասների մեղմմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաեւ ապահովել կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատառումների ներառումը ջրային ռեսուրսներին վերաբերող ռազմավարություններում, ծրագրերում եւ ջրավազանային կառավարման պլաններում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվի առնելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրային ռեսուրսների վրա ազդող գործոնների բնույթը եւ դրանց փոփոխականությունը՝ ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագիրը հաստատվում է հնգամյա պարբերականությամբ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Որո՞նք են մասնագիտական հիվանդություն եւ աշխատանքային խեղում ստացած, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողի երաշխիքները:
Ալիսա Դանիելյան (28 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը: Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու եւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե առկա է հակացուցման մասին լիազոր մարմնի տված համապատասխան եզրակացություն՝ տվյալ աշխատանքով զբաղվելու վերաբերյալ: Հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված դեպքերում ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը եւ պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չեն ներկայացել ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր, եթե օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով: