ԱՐՑԱԽԸ ԴԻՐՔԵՐԸ ՉԻ ԶԻՋԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

-Օրերս Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարկում տեղի ուենցած բազամահազարոց հանրահավաքը ոչ միայն համայն հայությանը, այլ նաեւ աշխարհին ցույց տվեց, որ Արցախի ապագան առանց արցախցիների տեսակետը լսելու պարզապես չի կարող որոշվել։ Բացի հանրահավաքից, Արցախի խորհրդարանն էլ իր հերթին էր հայտարարություն տարածել, ըստ որի՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս դիրքորոշումը, որ Արցախն ինչ-որ կերպով պատկերացնում է Ադրբեջանի կազմի մեջ, մերժելի է։ Արցախի իշխանությունները շեշտում են՝ Արցախը որեւէ կարգավիճակով չի՛ կարող Ադրբեջանի կազմում լինել։ Արցախցիները շեշտում են նաեւ, որ իրենց անվտանգությունն այս պահին էլ շարունակում է Ռուսաստանից կախված լինել, հետեւաբար ակնկալում են, որ պաշտոնական Մոսկվան իր ներկայությունն այստեղ չի թուլացնի։ Իսկ Մոսկվան ազդեցությունը ոչ միայն չի թուլացնում, այլ Սոչիում հերթական եռակողմ հանդիպումն էր կազմակերպել ՀՀ վարչապետի, ՌԴ ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ու Արցախի հետագա կարգավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

 

-Տիկի՛ն Հակոբյան, Արցախը միաբերան պնդում է՝ Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակ քննարկելն անկարելի է։ Դուք ինքներդ դա որպես պետական դավաճանություն որակեցիք։ Ի՞նչ էր այդ հայտարարությունն ու Վերածննդի հրապարակի հավաքը՝ ճի՞չ, թե՞ ՌԴ-ին ուղղված հստակ «մեսիջ»։

-Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովում ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ժողովրդի կողմից հստակ ձեւավորված պահանջներն էին՝ ուղղված բոլոր  բանակցողներին ու որոշում կայացնողներին. Հայաստանի Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը, Արեւմուտքին ու բոլոր, բոլորին։ Վերածննդի հրապարակում հստակորեն են նշվել այն կարմիր գծերն ու պահանջները, որոնք Արցախում բնակվող ժողովուրդն ունի։ Տասնյակ հազարանոց մարդկանց այդ հավաքը մեկ ուղերձ ուներ, այն է՝ ցանկացած փաստաթուղթ, ցանկացած որոշում, որը ստորադասելու է Արցախի ինքնորոշման իրավունքը, կամ դիտարկելու է Արցախի բռնակցումն Ադրբեջանին ցանկացած պայմանով, Արցախում, Արցախի ժողովրդի կողմից չի ընդունվելու։ Արցախն իր դիրքերը որեւէ կերպ չի զիջելու, արցախցին որեւէ պարագայում չի նահանջելու: Ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել, ապա եթե միջազգային հանրությունն, ու, այսպես ասած, միջազգային խաղացողները աչալուրջ լինեին, ապա 21-րդ դարում հայը ցեղասպանության առաջ չէր կանգնի: Այնպես որ, որոշում ընդունելուց առաջ այդ բոլոր որոշումները պետք է հստակ դիտարկվեն հենց այն անկյունից, որ կողմից որ ացախցիներն են ուղղություն տալիս։

-Սոչիում հերթական անգամ հանդիպեցին ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի ղեակավարները։ Ի՞նչ կարելի է առանձնացնել այս հանդիպումից։ ՌԴ նապագահն ասես հստակ ու ուղիղ ասաց` կոնֆլիկտի վերջը պետք է երեւա։

-Սոչիի հանդիպումը առանձնահատուկ էր այն առումով, որ ո՛չ լավ, ո՛չ վատ, ո՛չ հայանպաստ , ո՛չ ի վնաս ՀՀ-ին գնահատականներ տալ չի կարելի։ Իմ դիտարկմամբ՝ ընդանուր առմամբ, կարծես թե որեւէ հարցով համաձայնություն չկար: Դա երեւում էր նաեւ 3 նախագահների առանձին-առանձին հրապարակած տեքստերից։ Ցավով պետք է նշեմ, որ ամենավատ իրավիճակում կրկին գտնվում էր Հայաստանի Հանրապետության վարչապետը, ում պահվածքից ու տեսքից մի բան կարող ենք արձանագրել, որ այս պահին մենք բանակցող չունենք։ Փաշինյանը պարզապես գնում է եւ լսում է՝ ինչ են ասում, ու անգամ այդ խեղճ վիճակում մանեւրում ու փորձում է խորամանկել։ Ավելին՝ Ռուսաստանից է պահանջներ ներկայացնում՝ ցույց տալով, որ Մոսկվայում պետք է շատ ավելի հայ լինեն, քան ինքներս ենք: Հայտարարության մեջ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը բացակայում էր, ինչը գործընթացի հետընթացն է նշանակում։ Մյուս կողմից կարող ենք դիտարկել, որ կոնֆլիկտը հանգուցալուծված չէ, եւ վերջնական որոշում չկա, իսկ Արցախն այն կարգավիճակում է, որում այժմ ինքը չկա: Կարճ ասած՝ Սոչիի՝ օրերս կայացած հանդիպումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հստակ համաձայնություն չկա, ու ցավով պետք է նշեմ՝ վերջնական որոշման ակնկալիք էլ չունեինք այդ հանդիպումից։

Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՐԳԵԼԵԼՈՒ ՈՉ ՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու ոչ մի նախագիծ չկա: Նախարարը նման նախաձեռնության անհրաժեշտություն չի տեսնում:

 

Հարցադրմանը՝ չի կարծում արդյոք, որ Հայաստանի տնտեսությունը կարող է կուլ գնալ թուրքականին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահը բացասական պատասխան է տվել:

Նորմալ է արդյոք Թուրքիայի հետ առեւտուր անելը հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Առեւտուր անելը նորմալ է»:

Անդրադառնալով ադրբեջանցիների մուտքը Հայաստանի Հանրապետություն ապահովելու՝ վարչապետի հանձնարարականի ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ Բադասյանը նշել է. «Արվել են բոլոր այն քայլերը, որոնց մասին խոսվել է. դրանք փաստաթղթավորված են, կառավարության որոշումները դրվել են e-draft-ում, ապա՝ ուղարկվել վարչապետի աշխատակազմ, շահագրգիռ երեք գերատեսչություններ։ Նշված անցակետերում որոշակի աշխատանքներ եւս իրականացվել են։ Սահմանային անցակետերը եւ հսկողության ռեժիմները սահմանված են արդեն»:

Հարցին՝ այս գործընթացները ինչ վտանգներ իրենց հետ կարող են բերել, Պետական եկամուտների կոմիտեի նախագահն ասել է՝ ոչ մի:

«Ի՞նչ վտանգների մասին է խոսքը։ Մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար միանշանակ ընդունելի օրակարգ է, եւ ձեռնարկել ենք դրանից բխող քայլեր։

Գործընթացը, կարելի է ասել, ավարտված է։ Եթե մյուս կողմը եւս պատրաստ է օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք»։

 

 

 

 

 

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Ռուսաստանը պատրաստ է տրամադրել ամենաճշգրիտ քարտեզները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի հարցը կարգավորելու համար»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը երեկ՝ Սոչիում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից հետո:

Ռուսաստանի նախագահը կրկնել է, որ կողմերի միջեւ խաղաղության պայմանագիր դեռ չկա, եւ որ դրա տարրերի մասին դեռ վաղ է խոսել: Պուտինը միաժամանակ ընդգծել է, որ խաղաղության այդ ապագա համաձայնագիրը պահանջելու է զիջումներ երկու կողմերից, առանց հավելյալ մանրամասների:

Ասուլիսից առաջ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները մոտ երկու ժամ շարունակված բանակցություններից հետո հերթական եռակողմ հայտարարությունն էին ընդունել։ Սակայն ուշագրավ է, որ որեւէ հիշատակում չկա Լեռնային Ղարաբաղի մասին: Բանակցությունների ավարտին Պուտինն ընդունել էր` «ամեն ինչ չէ, որ հաջողվել է համաձայնեցնել, որոշ բաներ հեռացվել են մասնագետների կողմից նախապես մշակված տեքստից»:

Նկատենք՝ սա 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջեւ համաձայնեցված չորրորդ հայտարարությունն է այն դեպքում, երբ նախորդ երեքի մի շարք կետեր, այդ թվում՝ ճանապարհների ապաշրջափակումն ու հայ գերիների վերադարձը, մինչ օրս իրականություն չեն դարձել։

Առաջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ին էր, ապա նրանք հանդիպեցին 2021 թվականի հունվարի 11-ին եւ կրկին հայտարարություն ընդունեցին, նախավերջինը նոյեմբերի 26-ին էր կրկին Սոչիում:

 

 

 

 

ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁ

ՀՀ ֆինանսների նախարարության վերջին տվյալներով՝ 2023թ. անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 9,3 տրիլիոն, ՀՆԱ-ի իրական աճը՝ 7 տոկոս՝ 2022 թ. համար սպասվող 11 տոկոսի դիմաց. նշել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում գալիք տարվա բյուջետային գլխավոր փաստաթղթի մանրամասները ներկայացնելիս: Նա անդրադարձել է լրացուցիչ հարկային եկամուտների վրա ազդող տնտեսական, օրենսդրական ու վարչարարական գործոններին:

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ ԱԱՀ-ի մասով 2021 թ. հունվար-սեպտեմբերին վերադարձը կազմել է 108,9 մլրդ, 2022 թ. նույն ժամանակահատվածի համար՝ արդեն 139,8 մլրդ դրամ: Եկամտային հարկի վերադարձը 2021 թ. առաջին 9 ամիսներին եղել է 18,1 մլրդ, իսկ 2022 թ.՝ 30,8 մլրդ դրամ, որից 25,8 մլրդ դրամը հիպոտեկային ծրագրի շահառուներին է վերաբերում: Թեպետ շահառուների շրջանակը սահմանափակվել է, սակայն դեռեւս աճման միտում կա:

 

 




Լրահոս