
Չինաստանի իշխանությունները չեն թուլացնի քովիդի դեմ խիստ միջոցառումները՝ արտերկրում և երկրի ներսում բարդ համաճարակային իրավիճակի ֆոնին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջության պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը
«Ներկայումս մեր պետությունը դեռ կանգնած է կրկնակի ռիսկի առաջ՝ դեպքերի ներմուծում արտերկրից և համաճարակի տարածում երկրի ներսում։ Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,- ասել է նա: