
Իրանն առաջին անգամ հաստատել է, որ Ռուսաստանին մատակարարել է անօդաչուներ։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի խոսքը փոխանցում է Reuters գործակալությունը։
Նա ասել է, որ Թեհրանը Մոսկվային մատակարարել է «փոքր քանակով անօդաչուներ», իսկ մատակարարումն իրականացվել է ռուս–ուկրաինական պատերազմից մի քանի ամիս առաջ։
Աբդոլլահիանը նաև ընդգծել է, որ Իրանը իրեն չի համարում Ուկրաինայում հակամարտության կողմ և որ եթե Թեհրանին ներկայացվեն պատերազմում անօդաչուների կիրառման ապացույցներ, երկիրը «անտարբեր չի մնա»։ Նա նշել է, որ Իրանն ու Ուկրաինան պայմանավորվածություն ունեն նման ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ։