Վերջին 8 տարիները ամենատաքն են մոլորակի կլիմայական պատմության մեջ. Գուտերեշը սա խիստ աղետալի է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կլիմայի փոփոխությունը տեղի է ունենում «աղետալի տեմպերով»: Վերջին 8 տարիները եղել են ամենատաքը մարդկության պատմության մեջ:

Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով կլիմայական կոնֆերանսի մասնակիցների առաջ՝ կապված Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ կլիմայի վիճակի մասին զեկույցի հրապարակման հետ։

«Մոլորակը աղետի ազդանշան է ուղարկում: «Կլիմայի վիճակի մասին» զեկույցը կլիմայական քաոսի տարեգրություն է: Ինչպես պարզաբանել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, փոփոխությունները տեղի են ունենում աղետալի արագությամբ՝ ոչնչացնելով մարդկային կյանքեր բոլոր մայրցամաքներում: Անցած ութ տարին ամենատաքն է եղել դիտարկումների պատմության ընթացքում: Արդյունքում յուրաքանչյուր ջերմային ալիք ավելի ինտենսիվ և կյանքին սպառնացող է եղել՝ հատկապես խոցելի բնակչության շրջանում»,- ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ ծովի մակարդակը երկու անգամ ավելի արագ է բարձրանում, քան 1990-ականներին, ինչը վտանգ է ներկայացնում ցածրադիր պետությունների և ափամերձ միլիարդավոր բնակիչների գոյության համար։ «Սառցադաշտերի հալման մասին արձանագրությունները անհանգստացնող են, դա կարող է ջրամատակարարման խնդիրներ ստեղծել բոլոր մայրցամաքների համար», – շարունակել է Գուտերեշը:

«Աշխարհի մարդիկ և համայնքները պետք է պաշտպանված լինեն կլիմայական արտակարգ իրավիճակների անմիջական և անընդհատ աճող սպառնալիքներից: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում առաջիկա հինգ տարիների ընթացքում վաղ նախազգուշացման համընդհանուր համակարգի համար: Մենք պետք է արձագանքենք մեր մոլորակի աղետի կոչին հավակնոտ և վստահ կլիմայական գործողություններով»,-նշե է Գուտերեշը:




Լրահոս