Քննարկել ենք Արցախի առջև ծառացած մարտահրավերները. Թագուհի Թովմասյանն Արցախում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է. Արցախ կատարած այցիս շրջանակներում խմբակցության գործընկերներիս հետ հանդիպել եմ Արցախի Հանրապետության ԱԺ ընդդիմադիր «ՀՅԴ», «ԱԺԿ», «Արդարություն» խմբակցությունների պատգամավորների հետ։
Քննարկել ենք Արցախի առջև ծառացած մարտահրավերները, ուրվագծել դրանք հաղթահարելու համար մեր միասնական քայլերի անհրաժեշտությունը։

«Պատիվ ունեմ» ֆրակցիայի անդամներով ներկայացրել ենք միջազգային գործընկերների հետ ունեցած հանդիպումներում Արցախի հարցով մեր արտահայտած թեզերն ու վերջիններիս ընկալումները։

Հայաստան-Արցախ կապն առավել ամուր հիմքերի վրա դնելու, Արցախի ձայնն ավելի լսելի դարձնելու համար պայմանավորվել ենք մշակել համագործակցության նոր ձևաչափեր։

Նմանաբովանդակ հանդիպումները շարունակվում են…




Լրահոս