
Այսօր Ազգային ժողովում շարունակվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այսօր տեղի կունենա Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառվարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօր խորհրդարանում կլինեն ՀՀ մարզպետները, Երեւանի քաղաքապետը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ավանդույթի համաձայն, նրանք կներկայացնեն հաջորդ տարվա բյուջեի նախագիծը եւ կպատասխանեն պատգամավորների հարցերին:
Ն.Հ.